Կորոնավիրուսի հաստատված 160 նոր դեպք, 541 առողջացած և 7 մահ՝ 67-ից 86 տարեկան

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center
Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177322 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է: