«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք:

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ։

Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, առկա են ծխացող օջախներ։

Աշխատանքներին մասնակցում են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 18 աշխատակից, 11 հրշեջ-փրկարար և Գոշ գյուղի 3 բնակիչ: