Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 8-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 02.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ հետևյալ բնակավայրերի և ձեռնարկությունների ջրամատակարարումը.

Աբովյան և Չարենցավան քաղաքներ, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամաս, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Ալափարս, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղեր, Արգելի ամառանոցներ, Նուռնուսի ամառանոցներ, Արզականի ամառանոցներ, «Ասկե Գրուպ» ՓԲԸ, «Առողջ Սունկ» ՍՊԸ, «Արզնի տոհմային ԹՏԽ» ՍՊԸ, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ, «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ, «Կոտայք» գարեջրի գործարան, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ, «Բենան» ՍՊԸ, Աբովյանի հացի գործարան, Աբովյանի Ռազմական ոստիկանություն:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», -նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: