Ծեծկռտուք ընտրատեղամասում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ

Ծեծկռտուք ընտրատեղամասում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ
Ծեծկռտուք ընտրատեղամասում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի եւ ընտրատեղամասի հանձնաժողովի  ՀՀԿ-ական նախագահ Սամվել Զախարյանի միջեւ: 

Հանձնաժողովի նախագահի խոսքով` Ջիվան Պողոսյանը մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս եւ չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: Սամվել Զախարյանը նշեց նաեւ, որ թեեւ ավագանու թեկնածուն իրավունք ուներ այցելել տեղամաս եւ քվեարկել, սակայն պարբերաբար մուտք գործել կամ գտնվել ընտրատեղամասում՝ իրավունք չուներ:

Ծեծկռտուքից հետո հաջողվեց զրուցել նաեւ ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Զախարյանի հետ, ով, իդեպ, 07/15 ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող ԲՀԿ-ի շտաբի պետն է։ Նա մեզ փոխանցեց, որ ոչ մի ծեծկռտուք իր մասնակցությամբ չի եղել եւ ամեն ինչ կարգին է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է կատարվում, դեպքի առնչությամբ նյութեր են պատրաստվում։

«Ազատություն» ռադիոկայան