ՀՀ և Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերի լուծման որոնումը շարունակում է մնալ ՌԴ ուշադրության կենտրոնում. Լավրով.Factor

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում կառավարության անդամների ելույթի ժամանակ ասել է  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Լավրովի ելույթում, ըստ ՌԴ ԱԳՆ կայքում  հրապարակված տեքստի, ասվում է․ «Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ տարածաշրջանային կոնֆլիկների լուծման ջանքերը։ Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման գործում։

Դա ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանման հասնելու մեր ջանքերն են, ինչպես նաև՝ առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում»,- ասել է նա։

Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Աֆղանստանում, Եմենում, Լիբանանում և այլ երկրներում ծավալվող ներքաղաքական խնդիրների մասին, անդրադարձել նաև Իրանի միջուկային խնդրին, Կորեական թերակղզուն և միջազգային այլ հրատապ հարցերի։