FlyONE Armenia ավիաընկերության՝ եվրոպական ուղղություններով չվերթեր իրականացնող օդանավերը համալրվել են ևս մեկով

FlyONE Armenia ավիաընկերությունը հայտնում է, որ ընկերության՝ եվրոպական ուղղություններով չվերթեր իրականացնող օդանավերը համալրվել են ևս մեկով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, հուլիսի 16-ից, ընկերության՝ եվրոպական ուղղություններով չվերթերն իրականացվում են ողջ ծավալով։

«FlyONE Armenia ավիաընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա ընկերության գործունեության վերաբերյալ առավել մանրամասն ու հանգամանալի տեղեկատվությամբ։

Հայցում ենք մեր բոլոր ուղևորների ներողամտությունը՝ մեր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։