12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն հունվարին. Ժաննա Անդրեասյան

Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։ Դպրոցներն էլ հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները»,- գրել է Անդրեասյանը։

Մանրամասները՝ https://escs.am/…/b0ba5e034561dd7c34549d8a2351a0dc.pdf