Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պետական գործիչ Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պետական գործիչ Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է վարչապետի որոշման մեջ: