Վրաստանը կին նախագահ կունենա

Վրաստանը կին նախագահ կունենա
Վրաստանը կին նախագահ կունենա

Նոյեմբերի 28-ին Վրաստանում անցկացվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որի նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել իշխող Վրացական երազանք կուսակցության սատարած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նա ստացել է ձայների 59.54%-ը: Ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն երկրորդ փուլում ստացել է ձայների 40․46%-ը:

Այս մասին տեղեկացնում է georgianreport.info կայքը։ 

Ըստ աղբյուրի, Սալոմե Զուրաբիշվիլին արդեն ստանում է շնորհավորական ուղերձներ: