FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Թեհրան-Երևան երթուղով

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը 2023թ. հունիսի 6-ից մեկնարկում է Երևան – Թեհրան – Երևան  երթուղով չվերթերը:

Երևան – Թեհրան – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։