Երևանի որոշ հասցեների, Լոռու մարզի Արևաշող բնակավայրի գազամատակարարումը սեպտեմբերի 22-ին կդադարեցվի

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 բազմաբնակարան շենքի 1-ից 13-րդ մուտքերի, թիվ 19/1 և 19/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Նույն օրը ժամը 10:00-12:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Արևաշող բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: