2016-ին նույնպես հայտարարում էին, որ Մատաղիսը գրավել են, հիմա մի հատ Ալիևին հարցրեք՝ հետ չէիր տվել, բա հիմա ո՞նց ես էլի վերցնում 4 տարի առաջ վերցրածը․ Հրապարակախոս

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե ադրբեջանական զորքը գրավել թե Մատաղիսը, հիշում է, որ դեռ 2016-ին ապրիլյան պատերազմի ժամանակ նույնպես նման հայտարարություն արել էին։

«Ասեմ, որ թուրքերն ընդհանրապես շատ են սիրում «վերցնել» Մատաղիսը: Առաջին անգամ չէ, որ «վերցնում» են: Օրինակ, 2016-ի ապրիլի 4-ին իրենք արդեն հաղորդել են, որ վերցրել են Մատաղիսը:

Ընդ որում՝ հետագայում երբեք չեն պնդել, որ կորցրել են: Այսինքն՝ Մատաղիսը պետք է այսպես թե այնպես իրենցը լիներ, եթե իրենց պաշտոնականին հավատայինք: Բայց չնայած սրան իրենք էսօր նորից «վերցնում են» Մատաղիսը: Պարզ չի ումից, որտև 16 թվին արդեն մի անգամ «վերցրել» էին ու հետ չէին վերադարձրել:

Հիմա նորից են վերցնում՝ շատ ուրախանալով, որ 7 օր ծանր մարերից հետո, կորցնելով էդքան մարդ ու տեխնիկա, վերջապես մի գյուղ են «վերցրել»: Փաստորեն Իլհամ Ալիևը ոչ միայն ռազմական հանցագործ է, այլև տառապում է վաղ սկլերոզով: Թե կապ ունեք հետը, թեկուզ «չերեզներով» (էսօր կարծես զգացվեց, որ կապավորներ կան մեր կողմերում էլ), փոխանցեք, որ, այ ողնաշարդ ոտնաշարից պոկ գա, ամոթ բան ա ստացվել, մի անգամ արդեն վերցրել էիր, հետ չէիր տվել, բա հիմա ո՞նց ես էլի վերցնում 4 տարի առաջ վերցրածը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոսը։

Ասեմ, որ թուրքերն ընդհանրապես շատ են սիրում «վերցնել» Մատաղիսը: Առաջին անգամ չէ, որ «վերցնում» են: Օրինակ, 2016-ի…

Posted by Հրանտ Տէր-Աբրահամեան on Saturday, October 3, 2020