«Մեր ընտանիքը շուտով կհամալրվի, Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր և շատ սիրելի տատիկներ, շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս գեղեցիկ օրվա խորհրդին հետևելով՝ ուզում եմ ձեզ լուր հայտնեմ՝ մեր ընտանիքը շուտով կհամալրվի: Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք:

Աղջիկս՝ Վիկտորիան, և տղաս՝ Ռոբերտը, եղբայր, իսկ Հայաստան աշխարհը ևս մի որդի կունենա: Սեր, երջանկություն եմ մաղթում մեր ուժեղ կանաց և մայրերին ու շատ շատ բալիկներ, քանզի ոչինչ այդքան չի գեղեցկացնում կնոջը, ինչպես մայրությունը»:

Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին: