Որոնք են տեղեկատվության ազատության ոլորտի այս տարվա խնդիրները. Շուշան Դոյդոյան

Որոնք են տեղեկատվության ազատության ոլորտի այս տարվա խնդիրները. Շուշան Դոյդոյան
Որոնք են տեղեկատվության ազատության ոլորտի այս տարվա խնդիրները. Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ամփոփելով տարին տեղեկատվության ազատության տեսանկյունից. ոլորտում ամենալուրջ խնդիրները հետեւյալն են.

1. Պրոակտիվ հրապարակայնության ցածր մակարդակը:
2. Տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու ժամկետների խախտումները, այդ թվում 30-օրյա ժամկետի չարաշահում:
3. Լղոզած, ընդհանրական, կիսատ-պռատ պաշտոնական պատասխանները:
4. Տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների բողոքարկման իրական մեխանիզմների բացակայությունը:
5. Տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների համար պատասխանատվության բացակայությունը»: