Դրամահավաքի կոչ` ի աջակցություն քեսաբահայության

Դրամահավաքի կոչ` ի աջակցություն քեսաբահայության
Դրամահավաքի կոչ` ի աջակցություն քեսաբահայության

Սիրելի հայրենակիցներ, Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին: Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում  տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը  վերապրելու ծանր փորձություն  դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով  Լաթաքիա քաղաքում: Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն: Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ»  հիմնադրամը կոչ է անում  բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը: Սիրելի հայրենակիցներ, այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք  ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի  հետևյալ հաշվեհամարներին` Anelik Bank AMD 11807008554300          EUR 11807008554302 USD 11807008554301          RUR   11807008554303 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/01/446372/