Հայաստան են տեղափոխվել ԼՂ-ում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի. Արսեն Թորոսյան

«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով»,- Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը: -Դիմումների հիման վրա նշված անձինք արդեն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։