Իրավական շտապ օգնության ծառայություն է գործելու ընտրությունների ժամանակ

Ընտրությունների ժամանակ իրավախախտումները կանխարգելելու նպատակով գործելու է հատուկ «Իրավական շտապ օգնության». 30 ավտոմեքենաներ, որոնց մեջ լինելու է իրավաբան, դիտորդ ու լրագրող, շրջելու են Երեւանի ու մարզերի ընտարտեղամասերով՝ տեղում արձանագրելով ընտրախախտումները:

Այս միջոցառումը իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որն արդեն մի քանի անգամ տրամադրել է շտապ օգնության մեքենաներ 2007թ.-ի խորհրդարականան ընտրություններից սկսած:

«Մեր փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ ընտրական տեղամասերում խախտումների տարբեր դրսևորումները կանխվել են միայն «Իրավական շտապ օգնության» խմբի ներկայության փաստի շնորհիվ»,- ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։

Ընտրական իրավունքի խախտումների հայտնաբերման և անվճար իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով այս տարի էլ գործելու 080-080-804 թեժ գիծը։ Ամբողջական լրահոսը հայտնվելու է ինչպես այդ 30 լրագրողների կրատվամիջոցներում, այնպես էլ ամբողջական տեսքով www.hra.am կայքում: Տեղադրվելու են նաեւ հեռախոսով ստացած բոլոր ահազանգերը:

Լրագրողները մասնակցելու համար կարող են զանգել 010574317 համարով:

© Medialab.am