Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները․ ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների կապակցությամբ: Այդ մասին փետրվարի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։Այս մասին հայտնում է Civilnet-ը:

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։ Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- ասել է Միլլերը։