ՌԴ աջակցությամբ Արցախում նախատեսվում է կառուցել 8000 բնակելի տուն. քաղշին նախարարն անդրադարձել է ավերածություններին և դրանց վերացման աշխատանքներին․ artsakhpress.am

Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և ավելացրել, որ չվերականգման ենթակա օբյեկտների մեծ մասը բնակելի տներ են:

Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ ներկայումս կանգնեցվել են ծրագրային բոլոր օբյեկտների, ճանապարհաշինության և բնակարանաշինության ոլորտների շինարարական աշխատանքները: Այժմ ավերված շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Պատերազմի ընթացքում քաղաքաշինության նախարարության հիմնական աշխատանքները կենտրոնացված էին քաղպաշտպանության ոլորտում. դրանք կապված էին նկուղների կահավորման հետ: Ա. Սարգսյանը նշել է, որ նկուղներում հիմնական խնդիրը կապված էր հոսանքների գծերի անցկացման, աթոռների, մահճակալների տեղադրման հետ:

Մանրամասները՝ այստեղ