Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում

Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը:

Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում ջրօգտագործման որոշ սահմանափակումներին և դրանով իսկ օգնում ժամ առաջ հաղթահարել մեր բնակչությանը պատուհասած դժվարությունները:

Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: