Նիկոլ Փաշինյանն Արցախում ներկա կլինի Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Հայտնի է նաև, որ ապահովվի ուղիղ հեռարձակում, լրագրողների մուտքը դահլիճ չի թույլատրվելու։