Facebook-ն այս տարի կթողարկի սեփական սմարթֆոն

Facebook-ն այս տարի կթողարկի սեփական սմարթֆոն
Facebook-ն այս տարի կթողարկի սեփական սմարթֆոն

Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն աշխատում են սեփական սմարթֆոն ստեղծելու վրա, որը կ ներկայացնեն արդեն այս տարի: Այս մասին հայտնում է New York Times-ը:

Facebook-ն արդեն աշխատանքի է վերցրել Apple-ի մի քանի նախկին աշխատակիցերի:

Սա Facebook-ի երրորդ փորձն է՝ ստեղծելու սեփական սմարթֆոն: Առաջին անգամ ընկերությունն այս ուղղությամբ աշխատանքներ է սկսել 2010-ին, սակայն նախագիծը չիրականացավ:

Ընկերությունը սմարթֆոն ստեղծելու մասին տեղեկությունը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում: Այն ունի բոլոր հնարավորությունները՝ դուրս գալու բջջային սարքերի շուկա: Շուտով կգործարկվի նաև հայտնի հավելվածների ինտերնետ-խանութը:

© Medialab.am