Կանայք հանուն խաղաղության արշավի շրջանակներում ռուսաստանցի մի խումբ կանայք կայցելեն Արցախ

Կանայք հանուն խաղաղության արշավի շրջանակներում ռուսաստանցի մի խումբ կանայք կայցելեն Արցախ
Կանայք հանուն խաղաղության արշավի շրջանակներում ռուսաստանցի մի խումբ կանայք կայցելեն Արցախ

Սույն թվականի հոկտեմբերի 5-7-ը նախատեսվում է ռուսաստանցի մեկ տասնյակից ավելի կանանց այցը Հայաստան եւ Արցախ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում:

Խմբում ընդգրկված են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակույթի, մարզական, գրական, լրատվական ոլորտների ականավոր գործիչներ: Նրանք Երեւան կժամանեն հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնեն Արցախ, որտեղ առաջնագծից խաղաղության իրենց ուղերձը կհղեն հակամարտության բոլոր կողմերին:

Իրադարձությունը լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչեւ ս.թ. սեպտեմբերի 28-ը դիմել Նանա Զաքարյանին՝ +374 99 70 54 78 հեռախոսահամարով:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը հայտարարել է այս տարվա հուլիսի 24-ին Մոսկվայում: Արշավի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Սեպտեմբերի 21-ին Աննա Հակոբյանը խաղաղության արշավին միանալու կոչ է հղել Սանկտ Պետերբուրգում՝ Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի մասնակիցներին: 

http://youtu.be/V7GuxgfvHFg