ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության գործով։ Նա վերջին խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Գրիգորյանը քրեական վարույթում ունի մեղադրյալի կարգավիճակ։ Քննիչը մտադիր է դիմել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։
«Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը: Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,-այսօր ավելի վաղ գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը:



















