Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Բրյուսելի քաղաքային խորհրդարանը դեկտեմբերի 13-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այսպիսով ավարտին հասցնելով Բելգիայի կողմից համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը։

 Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջը: