Ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել. հարցազրույց Երևանի նորանշանակ ոստիկանապետի հետ

Ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել. հարցազրույց Երևանի նորանշանակ ոստիկանապետի հետ
Ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել. հարցազրույց Երևանի նորանշանակ ոստիկանապետի հետ

eMedia.am. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ Աշոտ Կարապետյանը պնդում է, որ ոչ ոքի ծեծի չի ենթարկել, այլապես այս պահին ոչ թե ոստիկանության համակարգում կլիներ, այլ համապատասխան վայրում: Հատված զրուցել է Աշոտ Կարապետյանի հետ eMedia.am-ի հարցազրույցից:

-Պարոն Կարապետյան, Ձեր նշանակվելուց ժամեր անց սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվում այն մասին, որ Դուք տարիներ առաջ քաղաքացիներին խոշտանգել եք, բռնությունների եք դիմել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:

-Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել, եթե ես նման բան արած լինեի համապատասխան մարմինները կզբաղվեին դրանով: Դրանք անհեթեթ լուրեր են, որոնք շահարկման առարկա են դարձրել: -Այսինքն այս լուրերը Ձեր նշանակվելուց հետո՞ են շահարկում: -Նաև այդ վարկածով: Չէ՞ որ եթե իմ արարքների մեջ հանցակազմ լիներ, ես չէի կարող աշխատեի ոստիկանության համակարգում, ներկայումս Երևան քաղաքի վարչության պետ, նախկինում քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ և այդպես շարունակ:

«ԱՌԱՎՈՏ»