Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը, 75-ից բարձր քաշայինների կարգում երկամարտում փայլուն արդյունքներ ցույց տալով, գրավել է առաջին տեղը` արժանանալով մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:
Հռիփսիմե Խուրշուդյանը ծնվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղում, 1987թվականին: Ծանրամարտով նա սկսել է զբաղվել 12 տարեկանից եւ պրոֆեսիոնալ սպորտ մտնելուց ի վեր Հայաստանին հաղթանակներ է բերել:

«Ես միշտ էլ գիտակցել եմ, որ ծանրամարտը աղջկա սպորտաձև չէ, բայց սիրով եմ զբաղվում էս մարզաձևով: Լրջորեն զբաղվելու մասին չէի մտածում սկզբնական շրջանում, ուղղակի փորձեցի բարձրացնել ծանրաձողը, և, փաստորեն, ստացվեց»,-ըստ ireport.am կայքի հրապարակման, ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը:

© Medialab.am