ԼՂՀ նախագահը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետին

ԼՂՀ նախագահը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետին
ԼՂՀ նախագահը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետին

ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին այցելել է Մոնթեբելո քաղաք, որտեղ հադիպում է ունեցել քաղաքային խորհրդի անդամների հետ` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպման ժամանակ Սահակյանը կարեւորել է Մոնթեբելոյի իշխանությունների հաստատակամությունը Արցախի հետ հարաբերությունների զարգացման գործում, որի լավագույն դրսեւորումներից է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ քույր-քաղաքների պայմանագրի ստորագրումը:

Բակո Սահակյանը քաղաքային իշխանություններին շնորհակալություն է հայտնել հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարելու սկզբունքային դիրքորոշման համար:

Քաղաքապետ Մալինարին իր հերթին հրապարակել է քաղաքային խորհրդի հռչակագիրը, որտեղ տեղական իշխանությունները ողջունել են ԼՂՀ  նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության այցը եւ պատրաստակամություն հայտնել ըստ ամենայնի խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները Ղարաբաղի հետ:

© Medialab.am