Գայանե Հակոբյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով:

Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը ձերբակալված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։