Ղարաբաղի հյուրանոցում 2 օրում բյուջեի հաշվին 1 մլն 698 հազար դրամի հաշիվ են փակել. ՀՀԿ-ականների ճոխ գործուղումները․ «Առավոտ»

«Առավոտը» գրում է․

««Առավոտը» Ազգային ժողովի աշխատակազմին հարցում էր արել՝ պարզելու, թե հեղափոխությունից առաջ՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարից մինչեւ 2020-ի հունվարն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ուղիղ 1 տարվա ընթացքում 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները որքա՞ն գումար են ծախսել գործուղումների վրա,   յուրաքանչյուր գործուղման ծախսը որքա՞ն է կազմել՝ ավիատոմս, հյուրանոց, նաեւ՝ գործուղումների ճանապարհածախսը, կեցությունը բյուջեի՞ հաշվին է եղել, թե՞ հոգացել է հրավիրող կողմը:

Մենք արդեն հրապարակել ենք իմքայլական պատգամավորների գործուղումների մասին ուշագրավ փաստերը, հիմա անդրադառնանք նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ականների գործուղումներին: Նշված ժամանակահատվածում առաջին եւ ամենատարօրինակ ծախսը բյուջեի հաշվին եղել է 2017-ի հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ կատարած այցը:

14 հոգանոց պատվիրակություն է մեկնել Արցախ ու 14-ի թվում ոչ մի պատգամավոր չկա, հանրությանն անհայտ անձինք են՝ Արամայիս Սանասարյան, Տիգրան Գեւորգյան, Արտակ Իսկանդարյան, Արթուր Հովհաննիսյան, Սուրեն Ադոնց եւ այլն: Վերջիններս, մեր տեղեկություններով, վարորդ են աշխատել: Ու այդ ժամանակահատվածում պատգամավորների գործուղում Ստեփանակերտ չկա, որ ենթադրենք՝ ուղեկցել են «շեֆերին»:

Հիմա ինչն է ուշագրավ այս գործուղման մեջ: Արամայիս Սանասարյանը չգիտենք ինչեր է պատվիրել, ինչ ծառայություններից է օգտվել, բայց Ղարաբաղի հյուրանոցում 2 օրվա համար 1մլն 698 հազար 740 դրամ հաշիվ է փակել՝ բյուջեի հաշվին»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։