«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն․ ընկերության հայտարարությունը

«Տաշիր Պիցցա»-ից հայտնում են․

«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:

Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է:

Հարգանքներով՝ «Տաշիր Պիցցա» թիմ»։