Արցախի ՊԲ 124 սպաներ աջակցություն են հայտնել Օնիկ Գասպարյանին

Արցախի ՊԲ 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ.

«Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։