Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալի հետ քննարկել է սահմանային միջադեպերը

Ս.թ. մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանի սահմանային միջադեպերը:

Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։