Սուրեն Պապիկյանը Ֆինլանդիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։

Ինչպես  տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։