Փրկարարներն արձագանքել են պատահարների վերաբերյալ ահազանգերին. կա 1 զոհ, 4 տուժած

Մարտի 22-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գորիս-Երևան ավտոճանապարհին, Շիրակի մարզի Բենիամին գյուղում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում և Չարենցավան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 զոհ և 4 տուժած։