Պարետի որոշմամբ պարենային ապրանքների վաճառքով զբաղվողներն ամեն օր՝ ժամը 10։00-12։00-ն պետք է սպասարկեն միայն կենսաթոշակառուներին

Պարետի այսօրվա որոշմամբ յուրաքանչյուր տնտեսվարող, որը զբաղվում է պարենային ապրանքների վաճառքով, ամեն օր՝ ժամը 10։00-12։00-ն, պետք է սպասարկի միայն կենսաթոշակառու տարիքի անձանց։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ նախքան սպասարկումը և սպսարակումից անմիջապես հետո պետք է տեղի ունենա սրահի ախտահանում։ «Կենսաթոշակային տարիքի անձինք ռիսկային գոտում գտնվող մեր քաղաքացիներն են, այդ պատճառով որոշում է կայացվել կիրառել նման մոտեցում»,- ասաց նա։

Պարետի նոր որոշումը՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակման մասին, ուժի մեջ է մտել այսօր՝ ժամը 14։00-ից։