Հայտնի է ՊԵԿ ղեկավարի՝ Դավիթ Անանյանի հեռանալու պատճառը․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաեւ համակարգի մի քանի պրոֆեսիոնալ կադրեր: Սակայն առայժմ այդ մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՊԵԿ լրատվական ծառայությունից նույնպես հայտնեցին, որ իրենք այլ աշխատակիցների՝ դիմում ներկայացնելու մասին պաշտոնական տեղեկատվություն չունեն: Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ի՞նչն է եղել Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը, ՊԵԿ լրատվականից հայտնեցին.

«Վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որեւէ խնդիր չի եղել:Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի `կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»:

Մանրամասները՝ այստեղ