Անչափահասների մասնակցությամբ դանակահարություն՝ Աբովյանում

Երեկ կեսգիշերին անչափահասների մասնակցությամբ դանակահարություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքում։

Factor.am-ին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ դանակահարության վերաբերյալ ահազանգը ստացել են հուլիսի 22-ին` ժամը 22։00-ի սահմաններում։

«Աբովյան ԲԿ-ից ահազանգեցին, որ աջ սրունքի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել 2002 թվականի ծնված Աբովյանի բնակիչ և ձախ ազդրի հետին մակերեսի կտրած ծակած վերքով Աբովյանի` 2004 թվականի ծնված բնակիչ։ Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ անչափահասներին դանակի հարվածներ է հասցրել Աբովյանի բնակիչ 2004 թվականի ծնված մի բնակիչ, որն արդեն իսկ բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք։ Առգրավվել է նաև հանցագործության գործիք դանակը»,- հայտնեցին ոստիկանությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ դանակահարված անչափահասներն իրենց հետ կատարվածի վերաբերյալ ի վիճակի չեն եղել որևէ բան պատմել։