ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանին Ադրբեջանի կողմից 15 գերիների վերադարձը և Հայաստանի կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների ականապատման քարտեզների հանձնումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Վստահության ամրապնդման այս միջոցները կարող են նպաստել Մինսկի համանախագահների հովանու ներքո բանակցությունների մթնոլորտի ստեղծմանը»:
Լինդեն այս առիթով հավելել է, թե ուրախ է աշխատել Վրաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։
Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիների վերադարձը հունիսի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ։