ԿԸՀ-Ն Միհրան Պողոսյանի հայցը բավարարեց

Պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր։

ՀՀ ԿԸՀ ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում, որում մասնավորապես ասվում է. «Սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր»։

Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 11-րդն է։