Կալանավոր Վահե Մելոյանը 105 օր հացադուլի մեջ է

Կալանավոր Վահե Մելոյանը 105 օր հացադուլի մեջ է
Կալանավոր Վահե Մելոյանը 105 օր հացադուլի մեջ է
Հեղինակ MediaLab

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացնում է.

«Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է: Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 և ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ և Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ:
Ես և իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց և հանդիպել ենք Վահեին:

Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետև Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը և իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին: Վահեն հրաժարարվում է դադարեցնել հացադուլը և հաստատ չի դադարեցնելու: Հիմա դիմում եմ Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու: Այո, հակադիր կերակրումը այլևս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլևս անհապաղ պետք է արվեն:

Ինչի եմ սա ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում:
Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»: