ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին, նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել արդեն պարբերական դարձած հանդիպումների համար, հակիրճ ամփոփել է 2021 թվականի տնտեսական տարին՝ ներկայացնելով հարկաբյուջետային եւ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները:

Դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները եւ վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ: