Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են իրադրությունը ՀԱՊԿ երկրներում, մասնավորապես՝ Ղազախստանում: Կողմերը խոսել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետագա քննարկումների ձևաչափից: