Արարատ Միրզոյանը խորհուրդ է տվել Նժդեհի մասին խոսելուց առաջ պատմություն ուսումնասիրել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ընթացքում խոսեցի այդ պատերազմում հայ ժողովրդի հերոսական մասնակցության մասին։

Ի պատասխան ադրբեջանցի խոսնակի անընդունելի հայտարարության՝ անդրադարձա նաև մեծ հայորդի Գարեգին Նժդեհի գործունեությանը, կոչ արեցի խոսելուց առաջ ավելի լավ ուսումնասիրել պատմությունը»։