Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը և լուծել երկրի հարցը․Սերժ Սարգսյանի հարցազրույցը BBC News Russian-ին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանում, հարցազրույց է տվել  BBC- ի նկարահանող խմբին:Այս մասին հայտնում է  ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

BBC- ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Սարգսյանը պնդել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ցանկությունն ու հաշտեցման գործընթացն էր ստիպել իրեն մնալ իշխանության 2018-ին՝ նախագահի երկրորդ ժամկետից հետո:

«Երբեք ես այդպիսի իրվաիճակում չէի կարող հայտնվել: Եվ սա ոչ թե դատարկ խոսակցություններ են, այլ երկու անգամ իրականության մեջ տեղի ունեցածի արձանագրում՝ սկսած 1992-1994 թվականներին մեր առաջին պատերազմից:

Այդ պատերազմի ժամանակ սկզբում մենք կորցրել էիք Արցախի գրեթե 50%-ը, այնուհետև մենք մեր մեջ ուժ գտանք, հաղթահարեցինք բոլոր բարդությունները և արդեն ունեցանք այն, ինչ ունեցանք»: