Տիգրան Ուրիխանյան. «Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս ոմանք ասացին, որ նախագահի այդ խոսակցությունը սթափեցնող էր»

Տիգրան Ուրիխանյան. «Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս ոմանք ասացին, որ նախագահի այդ խոսակցությունը սթափեցնող էր»

«Ես ուրախ եմ, որ այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսել ենք,դարձել է առավել քան արդիական, ապացուցելի եւ ընդունելի նաեւ այդ կողմի համար` քաղաքական մեծամասնության եւ իրենց առաջնորդի համար»,- ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մասին:

Մեր հարցին` կարծում եք` չգիտեր, նոր էր իմանում եւ ընդունո՞ւմ, որ կառավարությունը լավ չի աշխատել, որ կարելի է բացասական գնահատական տալ` նա պատասխանեց, որ ինքը կոմպետենտ չէ ասել, թե ինչն է նախագահն իմացել, ինչը` ոչ. «Երեւի դա իր կողմից լիազորված անձանց է պետք հարցնել: Այդուհանդերձ, ես ուրախ եմ, որ այդ հարցն է’լ ավելի օրակարգային է դարձել կամ ընդհանրապես իրենց համար օրակարգային է դարձել: Ուզում եմ հույս հայտնել, որ այսուհետեւ այդ իրավիճակը կբերի կտրուկ, ռադիկալ բարեփոխումների առհասարակ այդ գործառույթներն իրականացնող անձանց շրջանակներում,որոնցից որ կախված է մարդկանց կյանքում, համենայնդեպս, մեր համար սպասված դրական փոփոխութունը: Վերջապես մենք դուրս կգանք զարգացման փուլ եւ ավելի մեծ թափ կտանք այդ ընթացքին»:

Կարդալ ավելին