Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում և Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Լուկաշինի, Սիլիկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Օհանովի փողոցի, Անդրանիկի թաղամասի 1-71 շենքերի՝ իրենց կոտորակներով, Սվաճյան 2/2-36, Շերամի 1-9 շենքերի,

Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի: