Կորոնավիրուսով վարակման թվերը ռեկորդային են Վրաստանում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3666 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 407 689 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1335 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 376 088 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 5 731:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8,68 %:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն