Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը՝ Մարիան

«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-ից հայտնում են․

«Լուսանկարից ժպտացող բժիշկների օգնությամբ լույս աշխարհ է եկել 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիան։Մարիան 40 ամյա Ալինա Աթայանի երրորդ երեխան է։

Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։Մարիայի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։ Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»։