«Ավարայրի փղերից մինչեւ Սյունիքի ոչխարներ». Ըստ Տիգրան Խզմալյանի «ոչխարի մորթու տակ հազարավոր գորշ գայլեր են գալիս մեր Հայրենիք»

Երկրի ամենակարեւոր ռազմավարական հատվածում` Սյունիքում, որը Նժդեհը պաշտպանեց ու փրկեց եւ թուրքերից եւ բոլշեվիկներից, այսօր, Նժդեհի անունով երդվող իշխանավոր խաչագողերը որոշել են բերել տասնյակ հազարավոր ոչխարներ թուրքաբնակ Հյուսիսային Պարսկաստանից: 

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը գրառման տեսքով անդրադարձել է Սյունիքի արոտավայրը Իրանին վարձակալությամբ տալու վերաբերյալ վերջին զարգացումներին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հին Հռոմում ասում էիմ`: «Ում աստվածներն ուզում են պատժել, նրան զրկում են բանականությունից»: Այսինքն` գիժ են դարձնում: Մարդիկ տարբեր ձեւով են գժվում: Հատկապես իշխանավորները: Իշխանավորների գժությունները որպես կանոն կործանում են նրանց երկրները:

Նույն հին Հռոմում, օրինակ, կայսր Ներոնն այրեց ողջ մայրաքաղաքը կրակով զմայլվելու համար: Կայսր Կալիգուլան խորհրդարանի անդամ դարձրեց սեփական ձիուն:

Մեր խորհրդարանում էլ լիքը անասուն կա, ձիուց պակաս ազնիվ: Բայց Հայաստանի էշխանության վերջին էշությունը (կամ դավաճանությունը) ստվերում է բոլոր նախորդ գռեհկությունները, անասունությունները եւ ստորությունները:

Հայաստանը վերջնականապես կործանել նրանք որոշել են ոչխարներով:

Երկրի ամենակարեւոր ռազմավարական հատվածում` Սյունիքում, որը Նժդեհը պաշտպանեց ու փրկեց եւ թուրքերից եւ բոլշեվիկներից, այսօր, Նժդեհի անունով երդվող իշխանավոր խաչագողերը որոշել են բերել տասնյակ հազարավոր ոչխարներ թուրքաբնակ Հյուսիսային Պարսկաստանից:

Այսինքն, այն ինչ չհասցրեցին տրորել Ավարայրում հարբաց փղերը, այսօրվա ազգի դավաճանների համաձայնությամբ պետք է տրորեն եւ հում-հում ուտեն նույն հասցեից բերվող ոչխարները: Հազարավոր ոչխարների հետ գալու են հարյուրավոր չոբաններ, իրենց ընտանիքներով, բազմանալու են ու եռապատկվելու, յայլաներում քողարկելով փափախի տակ սահմանն անցնող թուրք հետախույզներին ու դիվերսանտներին…

Սա ինչ է` ապուշություն թե դավաճանություն: Դատեք ինքներդ: Մի բան պարզ է` մենք սա չենք մարսելու, բայց չենք էլ կուլ տալու:

Մենք սա չպետք է թույլ տանք:

Եթե հազարավոր ջահել-ահելներով ապրիլի 24-ին մոմերով ու ծաղիկներով Ծիծեռնակաբերդ էինք գնում, երթվում ու անիխում, լացում ու խոսում էինք, ուրեմն այսօրվանից պատրաստվենք, պայմանավորվենք ու գնանք Սյունիք:

Ոչխարի մորթու տակ հազարավոր գորշ գայլեր են գալիս մեր Հայրենիք:

Գալիս են ոչ թե խոտ ուտելու` մեզ են ուտելու, մեր երեխաներին:

Ազգի դավաճաններն արդեն վերցրել են իրենց 30 արծաթը մեր բերդի դուռը բաց անելու համար: Տրոյան կործանվեց երբ միայն մեկ ձի բերդի պատերից ներս բերեցին: Սրանք տասնյակ հազարավոր ոչխար են բերում:

Մի՞թե մեր հազարամյա Հայրենիքը էս էշերը պետք է կործանեն թուրքական ոչխարներով:

Ով քնած է` արթում կացեք, ով արթուն է`… Հելեք, հայեր, ոտքի, ի զեն! Մենք ենք, մեր սարերը…»

© Medialab.am